«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Ցավի կառավարման մասնագետ Նարինե Մովսիսյանն էր, թեման՝ «Ուժեղ ցավերի բուժում, օփիոիդային թերապիայի ընտրություն»։
Բանախոսը իր զեկույցում անդրադարձավ ուժեղ ցավերի համար օգտագործվող օփիոիդներին, դրանց նշանակման կարգին, թե որ պացիենտներին ինչ ցավերի դեպքում են ցուցված օփիոիդները, ինչպես բարձրացնել դեղաչափը, ինչպես կառավարել ցավը ուժեղ օփիոիդների միջոցով, ինչպես և ինչքան կարելի է բարձրացնել դեղաչափը՝ չվնասելով օրգանիզմին, և երբ կարգավորված են ցավը առաջացնող պատճառները, ինչպես պետք է իջեցնել դեղաչափը։
Բանախոսը ներկայացրեց նաև կլինիկայի փորձը, թե ինչքան օփիոիդներ են կիրառել տարբեր տեսակի խորը և ուժեղ ցավերի դեպքում։
Գործընկերները տարբեր հարցեր և դեպքեր ներկայացրին կոնկրետ իրավիճակներում կոնկրետ օփիոիդների կիրառման մասով։
.png)